Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերսալ՝ արքայաբար

Վերսալ՝ արքայաբար
03.07.2017 | 22:15

Հուլիսի 3-ին նախագահ Էմանուել Մակրոնը պատգամավորներին հրավիրել է Կոնգրեսի, որի ժամանակ ծրագրային ելույթ կունենա: Խորհրդարանի երկու պալատների նիստը Վերսալում, Լյուդովիկոս XIV պալատում հազվադեպ իրադարձություն է և բացառիկ է Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ: Նախագահական ժամկետի սկզբին նման նիստում ելույթ ունենալու Մակրոնի որոշումը բազում վեճեր ու քննադատություն հարուցեց: Ինչու՞ են Ֆրանսիայի պատգամավորներին ու սենատորներին հրավիրում Կոնգրեսի, ի՞նչ ավանդույթներ է Էմանուել Մակրոնը խախտել ու ինչու՞ է արժանացել ավտորիտարիզմի ու շռայլության մեղադրանքների:


Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները՝ Ազգային ժողովը և Սենատը, համատեղ լիագումար նիստի հազվադեպ ու բացառիկ դեպքերում են հավաքվում: Կոնգրեսն անցնում է Վերսալի պալատի հարավային թևի ամֆիթատրոնում, որտեղ Ֆրանսիայի պատգամավորները նիստեր են գումարել 1875-79-ին, մինրև ներկա նստավայր՝ Փարիզի Բուրբոնների պալատ, տեղափոխվելը: Կոնգրեսի են հրավիրված Ազգային ժողովի 577 պատգամավորները և Սենատի 348 անդամները: Վերջին կես դարում պատգամավորներին ու սենատորներին վերսալյան Կոնգրեսի են հրավիրել բացառիկ առիթներով՝ հիմնականում Սահմանադրության փոփոխությունների համար կամ ԵՄ նոր երկրների անդամակցության քվեարկությունների նպատակով: Մինչև 2008-ը Ֆրանսիայի նախագահը իրավունք չուներ ուղիղ դիմել խորհրդարանին, այնտեղ միայն ընթերցվում էին նախագահի գրավոր ուղերձները: Սահմանադրության փոփոխությունները, որ ընդունեցին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք, Հինգերորդ Հանրապետութան նախագահներին իրավունք տվեցին պատգամավորներին անձամբ դիմել: Նոր իրավունքից Սարկոզին օգտվեց 2009-ին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վերելքի պահին: Ֆրանսուա Օլանդը խորհրդարանի երկու պալատներին Վերսալում հավաքեց 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո:


Ֆրանսիայի նոր նախագահը վճռեց մեծացնել բացառիկ առիթների ցանկը, որոնց դեպքում ժողովրդի ընտրյալները պետք է հավաքվեն Լյուդովիկոս XIV պալատում: Ինչո՞վ առիթ չէ նախագահի հնգամյա ծրագրը: Ավելին՝ Մակրոնը մտադիր է իր դիմումները Կոնգրեսին դարձնել ամենամյա: Ֆրանսիայում այս նախաձեռնության մեջ անմիջապես տեսան ԱՄՆ-ին պատճենելու ձգտում, որտեղ նախագահը ամենամյա ուղերձով դիմում է խորհրդարանի երկու պալատներին (այդ ելույթը կամ զեկույցը կոչվում է «State of the Union»՝ միության վիճակի մասին): Ռուսաստանի մասին, որտեղ նախագահը պատճենում է ԱՄՆ-ին Դաշնային ժողովին իր ուղերձով, ֆրանսիացիները չհիշեցին:


Կոնգրեսի առաջ նախագահի ելույթը հանդիսավոր, բայց լիովին սովորական դարձնելու փորձը հարուցեց Մակրոնի ընդդիմախոսների բուռն քննադատությունը: Խորհրդարանում ծայրահեղ ձախերի («Աննվաճ Ֆրանսիա՛՛ շարժում) ղեկավար Ալեքսիս Կորբիերը քննադատեց ֆրանսիական քաղաքական կյանքի «ամերիկանացումը»: Դա ամենամեղմ մեղադրանքն էր: Սոցիալիստների ղեկավար Օլիվիե Ֆորը Մակրոնի որոշումը որակեց հանրապետության մյուս ինստիտուտների նկատմամբ նախագահի ՛՛միանձնյա իշխանություն՛՛ հաստատելու ձգտում: «Աննվաճ Ֆրանսիան» նորից, ոչ առաջին անգամ, խոսեց «նախագահական միապետության» մասին՝ մեղադրելով Մակրոնին «մեգալոմանիայի» մեջ:.
Ծայրահեղ ձախերը՝ ՛՛Աննվաճ Ֆրանսիայի՛՛ 17 պատգամավորները և նույնքան էլ կումունիստներ Կոնգրեսին բոյկոտ հայտարարեցին, նրանք Վերսալ չեն գնա: Աջերը Կոնգրեսի կգնան ատամները սեղմած: Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Բեռնար Ակուայեն նախագահին մեղադրեց ավտորիտարիզմի մեջ: «Ինձ թվում է, որ նախագահն ավելի ու ավելի է հեռանում մեր ինստիտուտների սահմանած կանոններից, նաև իրականությունից»՝ ասաց Ակուայեն: Հանրապետականների խմբակցությունը հայտարարեց, որ Կանգրեսը չպետք է դառնա «Հանրապետության նախագահի PR-ի գործիք»: Մակրոնին մեղադրեցին և Ֆրանսիայի վարչապետի հետ հարաբերություններում ոչ հարգալիցության մեջ:

Քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ծրագրային ելույթով վարչապետ Էդուար Ֆիլիպը նոր խորհրդարանի առաջ ելույթ կունենա երեքշաբթի օրը: Նախագահն իր ելույթով առաջ է անցնում վարչապետից, ում հասնում է Մակրոնի ծրագրի «մեկնաբանի» դերը: Իսկ Սահմանադրությամբ վարչապետն է իշխող մեծամասնության ղեկավարը և պետք է որոշի ներքին քաղաքականությունը: Վարչապետի դերի անտեսման մեջ ժամանակին քննադատում էին և Նիկոլա Սարկոզիին (վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին նա մի անգամ իմ «աշխատակից» անվանեց):


Վերջապես՝ նախագահին մեղադրում են շռայլության մեջ: Կոնգրեսը Վերսալում էժան հաճույք չէ: Երկու պալատների նիստը հարյուր հազարավոր եվրոներ արժի: 2009-ին այն ժամանակ ընդդիմություն սոցիալիստները գնահատեցին 400-600 հազար եվրո: Այն ժամանակ նախագահ Սարկոզիի ելույթի ամեն րոպեն 5 000 եվրո նստեց գանձարանի վրա: 2015-ին Կոնգրեսի նախահաշիվը նվազեցվեց 200 հազարի: Փարիզյան ահաբեկչություններից հետո Վերսալում նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց երկրում հատուկ դրություն մտցնելու մասին: 2008-ին Սահմանադրության փոփոխությունների հաստատումը 230 հազար եվրո արժեցավ: Մակրոնի հրավիրած Կոնգրեսը 250 հազար եվրո է պահանջել՝ հաղորդել է France-Presse-ը:
Ի պատասխան «միապետական հակումների» մեղադրանքների՝ նախագահի աշխատակազմից ասացին՝ «Պաշտոնը չի մարդուն զարդարում»: Իր ՛՛Հեղափոխություն՛՛ գրքում Մակրոնը հայտարարում էր, որ ուզում է վերականգնել Ֆրանսիայի նախագահության ինստիտուտն իր ամբողջ վեհության մեջ: Ծրագրային ելույթով խորհրդարանին դիմելու մեջ նախագահը արտառոց ոչինչ չի տեսնում: Դա արել է Ֆրանսուա Միտերանը 1981-ի ընտրվելուց հետո, արել եմ գեներալ Շառլ դե Գոլը, Ժակ Շիրակը, Ժորժ Պոմպիդուն՝ Մակրոնին պաշտպանեց կառավարության խոսնակ Քրիստոֆ Կաստաները: Ճիշտ է՝ պատգամավորների համար նախագահի խոսքը ընթերցում էին վարչապետները:
Դմիտրի Գուսև RFI


Հ.Գ. Ֆրանսիացիներն էլ են տարօրինակ՝ Օլանդին մեղադրում էին նախագահի ինստիտուտը հեղինակազրկելու, Մակրոնին՝ հեղինակությունը բարձրացնելու մեջ:
Վերսալում համատեղ նիստը նաև միասնության խորհրդանիշ է, որ ուժի ու վեհության վկայություն է, ոչ միայն Մակրոնի, Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության: Իսկ Վերսալում Կոնգրեսը բոյկոտողները ջանում են ինքնատիպ թվալ: Ինքնատիպությամբ ոչ մեկին չես զարմացնի, իսկ հանդուգն քայլերը բացում են հաջողության դուռը: Առաջ, Ֆրանսիա, այսօր՝ դեպի Վերսալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ